Ում համար է
Առաքիչ համակարգը նախատեսված է վաճառքի մենեջերների, դիստրիբյուտորների և առաքմամբ զբաղվող կազմակերպությունների համար, ովքեր վերցնում են պատվերներ գրասենյակից դուրս։ Առաքիչը պատվերների գրանցման, վաճառքների կառավարման և մատակարարման գործընթացների ավտոմատացման համակարգ է նախատեսված փոքր, միջին և մեծ բիզնեսների համար։
Մեծածախ վաճառողներ, դիստրիբյուտորներ
- Կառավարեք վաճառքի տարբեր թիմերի աշխատանքը մեկ վահանակով։
- Կառավարեք ապրանքատեսականու հասանելի մնացորդները և հետևեք վաճառքներին։
- Իրական ժամանակում հետևեք Ձեր վաճառքի մենեջերների գտնվելու վայրին կամ տեսեք նրանց անցած ճանապարը հետին ամսաթվով։
- Սինխրոնիզացրեք Առաքիչ համակարգը Ձեր հաշվապահական ծրագրի հետ։
Փոքր և միջին բիզնես
- Կառավարեք վաճառքի բաժնի աշխատանքը մեկ վայրից։
- Իրական ժամանակում հետևեք պատվերների, վճարումների և վերադարձների ցուցանիշներին։
- Կառավարեք ապրանքների մուտքերը և ելքերը։
- Առաջարկեք անհատական զեղչեր ըստ վճարման եղանկաների։
Վաճառքի մենեջերներ
- Ձեր ապրանքատեսականու գեղեցիկ և հարմարավետ կատալոգը միշտ Ձեզ հետ։
- Գրանցեք նոր պատվերներ կամ խմբագրեք արդեն գործող պատվերը հենց Ձեր հեռախոսից։
- Բոլոր գործընկերների հաշիվները իրենց պատվերների, վճարումների և վերադարձների պատմությունով միշտ Ձեզ հետ։
- Ստեղծեք երթուղիներ ըստ շաբաթվա օրերի կամ այլ պարամետրերի։